Առողջ երեխա
6 մոլորություն՝ պատվաստանյութերի մասին. news.am
Որքան էլ պատվաստանյութերը կարեւոր նշանակություն ունեն բժշկության մեջ եւ կարող են իմունային համակարգի խթանման միջոցով մի շարք հիվանդությունների, ներառյալ՝ գրիպի դեմ կանխարգելիչ պայքարի գերարդյունավետ միջոց ծառայել, բնակչության շրջանում քիչ չեն նաեւ մոլորությունները դրանց մասին: Ստորեւ ներկայացվում են պատվաստանյութերի վերաբերյալ շրջանառվող առասպելներից 6-ը.
Մոլորություն 1. Չափահաս տարիքում պատվաստանյութ ստանալու կարիք չի զգացվում:
Ճշմարտություն. թեեւ պատվաստանյութերի մեծ մասը մանկական տարիքում են նշանակվում, քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնք չափահաս մարդկանց համար կարեւոր նշանակություն ունեն: Խոսքը, մասնավորապես, կարկամախտի, դիֆտերիայի եւ կապույտ հազի դեմ պատվաստմանն է վերաբերվում, ինչը ժամանակ առ ժամանակ թարմացման կարիք ունի: Իսկ ահա գրիպի դեմ պատվաստանյութերը սովորաբար տարվա ընթացքում մեկ է նշանակվում: Անկախ տարիքից, հերթական բժշկական հետազոտություններն անցնելիս, մասնագետը պետք է տեղեկություններ ունենա այն բոլոր պատվաստանյութերի մասին, որոնք նախկինում ստացել եք եւ, ենթադրաբար, պատվաստման առաջիկա պլանը կազմի: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը եւս, օրինակ՝ արտասահման մեկնողների համար, ժամանակ առ ժամանակ կարող է որոշ պատվաստումներ առաջարկել:
Մոլորություն 2. Պատվաստանյութ ստանալուն պես կոնկրետ հիվանդության դեմ դիմադրողականություն է ձեռք բերվում:
Ճշմարտություն. ինչպես նշեցինք՝ պատվաստանյութերը բարձր արդյունավետությամբ են աչքի ընկնում, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորի համար կարող են 100 տոկոսով արդյունավետ լինել: ԱՄՆ առողջապահության նախարարության գնահատմամբ, երկրում կիրառվող պատվաստանյութերի մեծ մասը, դիմադրողականության խթանման առումով, 90-100 տոկոս արդյունավետություն ունեն: Այդուհանդերձ, մի՛ մոռացեք, որ մարդկու իմունային համակարգը երբեք միանման չի լինում. որոշ դեպքերում այն կարող է զերծ մնալ անհրաժեշտ պաշտպանությունից:
Մոլորություն 3. պատվաստանյութը հիվանդություն է առաջացնում:
Ճշմարտություն. Ճիշտ է՝ պատվաստանյութերը կոնկրետ հիվանդության կամ ինֆեկցիայի դեմ իմունային համակարգի պաշտպանունակությունը խթանելու նպատակով են նշանակվում եւ կարող են թույլ ախտանշաններ կամ մեղմ ցավ հարուցել: Այդուհանդերձ, դրանք ոչ մի առնչություն չունեն այն հիվանդության հետ, որից պաշտպանվել եք: Չնայած որոշ մարդկանց պարագայում, թեեւ խիստ հազվադեպ, պատվաստանյութերը կարող են նաեւ ալերգիկ ռեակցիա հրահրել: Ինչեւիցէ, դրանք, մեծավ մասամբ, անհամեմատ ավելի մեծ օգուտ են բերում, քան՝ վնաս:
Մոլորություն 4. նոր պատվաստանյութերը վտանգավոր են:
Ճշմարտություն. նախքան հասանելի դառնալը, ցանկացած տեսակի պատվաստանյութ լուրջ հետազոտությունների եւ փորձարկումների է ենթարկվում՝ համոզվելու, որ անվտանգ եւ արդյունավետ է: Ու, թեեւ դրանք չեն կարող կոնկրետ պատվաստանյութի բոլոր հնարավոր հետեւանքները կանխատեսել, գործնականում գրեթե միշտ հիշյալ չափանիշների վերահսկման արդյունավետ միջոց են ծառայում:
Մոլորություն 5. հղի ժամանակ պատվաստանյութ ընդունել չի կարելի:
Ճշմարտություն. որոշ պատվաստանյութեր բացարձակապես անվտանգ են հղիության ընթացքում ընդունման համար: Խոսքը, մասնավորապես, կարկամախտի, դիֆտերիայի եւ կապույտ հազի դեմ վակցինացիային է վերաբերում: Իսկ ահա գրիպի դեմ մշակվածները նույնիսկ խորհուրդ են տրվում հղի կանանց: Պարզապես հարկավոր է նախապես համոզվել, որ ժամկետանց չեն: Այդուհանդերձ, գոյություն ունեն պատվաստանյութեր, ներառյալ՝ ԿԿԽ-ն (կամրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ), որոնք հակացուցված են հղիներին: Այնպես որ, նույնիսկ, եթե ընդամենը հղիության եք պատրաստվում, պատվաստման պլանի շուրջ հարկավոր է նախապես մասնագետի հետ խորհրդակցել:
Մոլորություն 6. եթե հիվանդությունն այլեւս գոյություն չունի, երեխաները կարիք չունեն դրա դեմ պատվաստում ստանալու:
Ճշմարտություն. պատվաստանյութերի շնորհիվ բազմաթիվ հիվանդություններ այլեւս հաղթահարված կարող են համարվել, բայց ոչ ամենուրեք: Որոշ երկրներում դրանք, դժբախտաբար, դեռեւս գոյություն ունեն: Այնպես որ, եթե երեխաները դադարեն հիշյալ հիվանդությունների դեմ պատվաստանյութ ստանալ, նոր համաճարակի վտանգ կարող է առաջանալ:
Միակ բացառությունը ծաղիկն է: Այն լիովին ոչնչացված է համարվում եւ, հետեւաբար, երեխաները դրա դեմ պատվաստանյութ ստանալու կարիք այլեւս չունեն:
16.09.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ